Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով ԱԳՆ-ին, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությունը, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։
Գոհունակություն է հայտնվել՝ Շուշայի հռչակագրի հիման վրա Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների և տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում համագործակցության կապակցությամբ։
Ջեյհուն Բայրամովը ուշադրություն է հրավիրել՝ Հայրենական պատերազմից հետո նոր իրողությունների ի հայտ գալուն և Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգի առաջմղմանը, տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների ստեղծմանը։ Բացի այդ, ընդգծվել է, որ անհրաժեշտ է բացել կոմունիկացիաները, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքը։
Նախարարը մանրամասն տեղեկություններ է տվել՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքների մասին։ Նա հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար Հայաստանը պետք է անհապաղ Ադրբեջանի տարածքից դուրս բերի իր անօրինական զինված կազմավորումները և զերծ մնա սադրիչ քայլերից։