Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են Գլխավոր դատախազությունից, քննությամբ պարզվել է, որ 1991թ. դեկտեմբերի 22-ին՝ ԱՀ քաղաքացի, ծնունդով Ասկերանի շրջանի Բադարա գյուղից, 1955 թվականին ծնված Խաչատուրյան Վագիֆ Չերքեզովիչը, ով ապրել է այս գյուղում և աշխատել Խանքենդի քաղաքի ավտոտրանսպորտային ձեռնարկությունում որպես վարորդ՝ ազգությամբ հայ այլ անձանց հետ միասին Մեշալի գյուղում որպես ազգային խմբավորում բնակվող ադրբեջանցիներին ամբողջությամբ ոչնչացնելու նպատակով, զինված հարձակում է իրականացրել. ներխուժել գյուղ՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրազեն և հետևակի մարտական մեքենա։
Հարձակման արդյունքում սպանվել է ազգությամբ ադրբեջանցի 25 մարդ, ևս 14 մարդ տարբեր ծանրության վիրավորվել է, 358 ադրբեջանցիներ առանց որևէ պատճառաբանության վտարվել են իրենց օրինական բնակության վայրերից։
Բացի այդ, Խաչատուրյան Վագիֆ Չերկեզովիչը, շարունակելով համատեղ հանցավոր գործողությունները այն անձանց հետ, որոնց հետ նախկինում պայմանավորվել է, 5 մլն 496 հազար 900 մանաթի ընդհանուր գումարի նյութական վնաս է պատճառել պետության և գյուղի բնակիչների գույքին։
2013 թվականի նոյեմբերի 12-ին Վագիֆ Չերքեզովիչ Խաչատուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել որպես մեղադրյալ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 103 (ցեղասպանություն) և 107 (արտաքսում կամ բռնի վերաբնակեցում) հոդվածներով։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Անցկացված որոնողական աշխատանքների արդյունքում 2023 թվականի հուլիսի 29-ին՝ ադրբեջանա-հայկական պետական սահմանի Լաչինի սահմանային անցակետում պետական սահմանապահ ծառայության զինծառայողները բերման են ենթարկել Վագիֆ Խաչատուրյանին՝ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ բուժման նպատակով Հայաստան մեկնելու փորձի ժամանակ։
Վագիֆ Խաչատուրյանը տեղավորվելու է Բաքվի բուժհաստատությունում՝ նրան ցուցաբերվելու է անհրաժեշտ բժշկական օգնություն, ինչպես նաև պայմաններ կստեղծվի ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից նրան այցելելու համար։
Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ քրեական գործով մյուս մեղադրյալներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։