Ալիևն ու Պուտինը քննարկել են Աղդամում բացված ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի աշխատանքը
 Ալիևն ու Պուտինը քննարկել են Աղդամում բացված ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի աշխատանքը
22:44     30 01 2021    
Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը շաբաթ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Աղդամի շրջանում բացված ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի աշխատանքը:

Ինչպես փոխանցում է Zinvor.info-ն գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանցի ղեկավարի մամուլի ծառայությանը Ալիևը շնորհավորել է ռուս գործընկերոջը Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացման կապակցությամբ: Ղեկավարներն ընդգծել են, որ դիտորդական կենտրոնը կծառայի կայուն խաղաղության ապահովմանը տարածաշրջանում:

«Պետությունների ղեկավարները նաև բավարարվածություն են հայտնել ռուս-ադրբեջանական հարաբերությունների՝ բոլոր ուղղություններով հաջող զարգացման առնչությամբ, ինչպես նաև վստահություն են հայտնել երկկողմ կապերի հետագա ամրապնդման համար»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Պուտին  


Լրահոս