Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Աղդամի շրջանում թուրք-ռուսական համատեղ դիտարկման կենտրոնի բացման կապակցությամբ, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար:
Պետությունների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ Կենտրոնի գործարկումը կծառայի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովմանը:
Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է, որ նոյեմբերի 10-ին ստորագրված Եռակողմ հայտարարության դրույթներն իրականացվում են:
Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջան-Թուրքիա բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջող զարգանալ բոլոր ոլորտներում:
Պետությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման և վերակառուցման գործում թուրքական ընկերությունների ակտիվ մասնակցության կապակցությամբ:
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները նաև շեշտել են համաճարակի դեմ պայքարում փոխադարձ աջակցության կարևորությունը: