Չավուշօղլու. Մոտ ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել
  Չավուշօղլու.  Մոտ ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել
11:52     27 05 2023    
Մոտ ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ելույթի ժամանակ:

Նախարարը նշել է, որ ոմանք մտահոգված են օկուպացիայից Ղարաբաղի ազատագրմամբ. «Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի ներկայացրած քարտեզում թուրքական ճանապարհը չի անցնում Ադրբեջանով։ Ինչո՞ւ։ Ի՞նչ եք ուզում Ադրբեջանից: Միգուցե ձեզնից սա է ուզում Հայաստա՞նը։ Հուսով եմ՝ թուրք ժողովուրդը արժանապատվորեն կարձագանքի այս ամենին»։

Չավուշօղլուի խոսքով՝ Հայաստանը վերջին շրջանում լոյալ քայլեր է անում Ադրբեջանի նկատմամբ. «Կողմերն արդեն ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եթե այսպես շարունակվի, շուտով կարող է խաղաղության պայմանագիր կնքվել», - ասել է Չավուշօղլուն։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս