Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, կարգադրության համաձայն՝ 2021-ի հունվարի 1-ից 30-ը պարտադիր զինծառայության են զորակոչվելու 2003-ին ծնված Ադրբեջանի քաղաքացիները, որոնց 18-ամյակը պետք է լրացած լինի մինչև զորակոչման օրը` ներառյալ նաև զորակոչման օրը, ինչպես նաև մինչև 35 տարեկան այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ չեն ազատվել Ադրբեջանի զինված ուժերում կամ այլ զինվորական կազմավորումներում ծառայությունից:
Նույն ժամկետում պետք է պահեստազոր զորացրվեն պարտադիր զինծառայությամբ սահմանված ժամկետում ծառայած զինծառայողները: