Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից, մասնավորապես, հուլիսի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և առգրավվել է՝ 60 ինքնաձիգ, 3 գնդացիր, 21 ատրճանակ, 125 ձեռքի նռնակ, 29 հրացան, 63 պայթուցիչ, 91 սվին-դանակ, 1 նռնականետ, 48 ական, 71 ռացիա, 34 անօդաչու ռմբակոծիչ, 190 դետոնատոր, 9 տրոտիլ ռումբ, 17 ծխային ռումբ, 27 գիշերային տեսանելիության սարք, երկու անօդաչու թռչող սարք, 2 կգ պայթուցիկ, 126 կիլոգրամ վառոդ, 11 ազդահրթիռանետ, խլացուցիչ, տեսախցիկ, ստացիոնար ռադիոկայան, բարձրախոս, տարբեր տրամաչափի 74532 փամփուշտ և այլն։
Բացի այդ, Շուշա քաղաքում հայտնաբերվել է 1 գնդացիր և 7 ձեռքի նռնակ, Խոջալուի շրջանում (Ասկերան ավան)՝ 2 ձեռքի նռնակ, իսկ Խոջավենդի շրջանում՝ 6 ինքնաձիգ, 3 հրացան, 35 ձեռքի նռնակ, 6 գնդացիր, գիշերային տեսանելիության սարք, 5 սվին-դանակ, 1175 փամփուշտ և այլն.
Zinvor.info