Արևմտյան Ադրբեջանի համայնքը ԱՄՆ-ից պահանջում է վերջ տալ խտրականությանը
 Արևմտյան Ադրբեջանի համայնքը ԱՄՆ-ից պահանջում է վերջ տալ խտրականությանը
17:50     02 08 2024    
Արևմտյան Ադրբեջանի համայնքը պահանջում է ԱՄՆ կառավարությունից վերջ տալ էթնիկ և կրոնական խտրականությանը և կոչ է անում հարգել Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ անցյալ շաբաթ Կարնեգիի հանուն խաղաղության հիմնադրամի կողմից անցկացված՝ «ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասում նոր տարածաշրջանային դասավորության մեջ» միջոցառմանը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր օգնական Յուրի Կիմի ելույթի վերաբերյալ համայնքի մեկնաբանության մեջ:

«Յուրի Կիմն իր ելույթում խտրական վերաբերմունք է դրսևորել ադրբեջանցիների նկատմամբ. Նա խոսել է Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանից ինքնակամ վերաբնակված հայերի վերադարձի իրավունքի մասին, սակայն ոչ մի խոսք չի ասել Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին։ Սա խտրականություն է էթնիկական և կրոնական հողի վրա: Ամերիկացի պաշտոնյայի այս դիրքորոշումը հակասում է մարդկանց հավասարության սկզբունքին և խոչընդոտում խաղաղությանը տարածաշրջանում»,- նշվում է մեկնաբանության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս