Ադրբեջանցի հատուկ ջոկատայինները՝ «Հավերժ եղբայրություն-III» զորավարժություններում
  Ադրբեջանցի հատուկ ջոկատայինները՝  «Հավերժ եղբայրություն-III» զորավարժություններում
17:25     09 09 2024    
Ադրբեջանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024 թվականի երկկողմ ռազմական համագործակցության պլանի համաձայն՝ Ղազախստանում անցկացվում են «Հավերժ եղբայրություն-III» բազմազգ համատեղ զորավարժություններ։

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են պաշտպանական գերատեսչությունում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները գտնվում են Ղազախստանում՝ զորավարժություններին մասնակցելու համար։ Զորավարժությունները տեղի են ունենում Թուրքեստանի շրջանի «Օրդա» զորավարժարանում և կտևեն մինչև սեպտեմբերի 19-ը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղազախստան  


Լրահոս