Ադրբեջանի նախագահը ստորագրել է զորակոչի մասին հրամանագիր
 Ադրբեջանի նախագահը ստորագրել է զորակոչի մասին հրամանագիր
23:55     22 12 2020    
Դեկտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2021-ի հունվարի 1-ից 30-ը Ադրբեջանի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու և ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողներին պահեստազոր զորացրելու մասին հրամանագիրը:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, կարգադրության համաձայն՝ 2021-ի հունվարի 1-ից 30-ը պարտադիր զինծառայության են զորակոչվելու 2003-ին ծնված Ադրբեջանի քաղաքացիները, որոնց 18-ամյակը պետք է լրացած լինի մինչև զորակոչման օրը` ներառյալ նաև զորակոչման օրը, ինչպես նաև մինչև 35 տարեկան այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ չեն ազատվել Ադրբեջանի զինված ուժերում կամ այլ զինվորական կազմավորումներում ծառայությունից:

Նույն ժամկետում պետք է պահեստազոր զորացրվեն պարտադիր զինծառայությամբ սահմանված ժամկետում ծառայած զինծառայողները:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան