Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան Շուշայում մասնակցել են մի շարք օբյեկտների բացմանը
 Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան Շուշայում մասնակցել են մի շարք օբյեկտների բացմանը
12:41     09 05 2023    
Մայիսի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան Շուշայում մասնակցել են՝ մի շարք օբյեկտների բացման և հիմնարկեքի արարողություններին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։

Նախագահ Իլհամ Ալիևը բացել է՝ «Ազերիշըգ» ԲԲԸ-ի Շուշայի էլեկտրական ցանցերի նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը և Աթաթուրքի փողոցում հուշատախտակ։

Պետության ղեկավարին զեկուցվել է Ղարաբաղի և Սադըխջանի փողոցներում կատարվելիք աշխատանքների մասին։

Նախագահ Իլհամ Ալիևը դրել է՝ Ղարաբաղի փողոցում ոչ բնակելի շենքի հիմքը և բացել՝ Մոլլա Փանահ Վագիֆի և Փանահալի Խանի փողոցների խաչմերուկում հուշատախտակները։

Ադրբեջանի նախագահն այցելել է՝ Ջըդըր Դյուզում Հեյդար Ալիևի Հիմնադրամի կողմից վերականգնված Միր Մոհսուն Նավվաբ Ղարաբաղիի գերեզման։

Նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մասնակցել են՝ վերականգնման աշխատանքներից հետո Շուշայում Մեհմանդարովների առանձնատան համալիրի բացմանը։

Պետության ղեկավարին և առաջին տիկնոջը զեկուցվել է՝ հատուկ առաքելության վարչական շենքի դիմացի հրապարակում կատարվելիք աշխատանքների մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս