Իլհամ Ալիևն այցելել է ակադեմիկոս Զարիֆա Ալիևայի գերեզման
 Իլհամ Ալիևն այցելել է ակադեմիկոս Զարիֆա Ալիևայի գերեզման
10:32     28 04 2023    
Ապրիլի 28-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ Պատվո ծառուղում այցելել է անվանի ակնաբույժ, ակադեմիկոս Զարիֆա Ալիևայի գերեզման։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։ Պետության ղեկավարը ծաղիկներ է դրել համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կնոջ շիրիմին և հարգել նրա հիշատակը։

Իլհամ Ալիևը նաև հարգանքի տուրք է մատուցել՝ հայտնի պետական գործիչ Ազիզ Ալիևի և պրոֆեսոր Թամերլան Ալիևի հիշատակին և ծաղիկներ դրել նրանց շիրիմներին։

Նախագահ Իլհամ Ալիևն այցելել է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի շիրիմին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Զարիֆա-Ալիևա  


Լրահոս