Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Հայաստանի պետական մարմինների թույլտվությամբ և հավանությամբ այս հուշարձանի ստեղծումը, ինչպես նաև փոխքաղաքապետի և Հայաստանի իշխող կուսակցության անդամ այլ պաշտոնյաների բացման արարողությանը մասնակցելը խոսում է՝ Հայաստանի կողմից իրականացված ահաբեկչության քաղաքականության խրախուսման և ահաբեկչական գործողությունների քարոզչության մասին։
1920-1922 թվականներին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության և օսմանյան պետական գործիչների դեմ ուղղված «Նեմեսիս» ահաբեկչական գործողության ժամանակ՝ օսմանյան պետության պաշտոնատար անձանց հետ միասին ապանվել են՝ Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկին, Ադրբեջանի խորհրդարանի նախկին փոխնախագահ Հասան բեյ Աղաևը, Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ Խան Ջավանշիրը, Ադրբեջանի նախկին վարչապետ Նասիբ բեյ Յուսիֆբեյլին։
Բոլորին է հայտնի, որ ԱՍԱԼԱ-ն և հայկական այլ ահաբեկչական կազմակերպությունները, առաջ շարժվելով Հայաստանում պետական քաղաքականության մակարդակով, 1970-1980-ական թվականներին աշխարհի 22 երկրներում իրականացրել են ավելի քան 235 ահաբեկչական գործողություններ, որոնց արդյունքում սպանվել է 24 թուրք դիվանագետ։ 1980-ականների վերջից Հայաստանը Ադրբեջանի դեմ իրականացրել է շուրջ 30 լայնածավալ ահաբեկչական գործողություններ, այդ թվում՝ պայթյուններ մետրոյում և ավտոբուսներում, ահաբեկիչների թիրախում եղել է խաղաղ բնակչությունը։
Հայտնի է, որ ԱՍԱԼԱ-ն և նրա մասնաճյուղերը՝ Արաբո և Արամո ահաբեկչական խմբավորումները, անմիջական մասնակցություն են ունեցել ադրբեջանցիների դեմ Խոջալուի ցեղասպանության իրականացմանը։ Թուրք դիվանագետ Քեմալ Արըքին սպանած հայ ահաբեկիչ, ԱՍԱԼԱ-ի անդամ, հայ ահաբեկիչ Ամբիկ Սասունյանի հերոսացումը Հայաստանում, նացիզմի քարոզչությունը Հայաստանում՝ որպես պետական քաղաքականության բաղկացուցիչ մաս, ՍՍ գեներալ Գարեգին Նժդեհի և Դրաստամատ Կանայանի՝ «Դրո» մականունով հերոսացումը, որպես «ազգային հերոսներ», նրանց անունների հավերժացումը, «նժդեիզմի» քարոզչությունը հստակ ցույց է տալիս հայկական վարչակարգի իրական էությունը։
Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Հայաստանում պետական մակարդակով ահաբեկչությանն աջակցությունը, տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն ապահովելու համար անհրաժեշտ է վերջ դնել հայկական ահաբեկչության քաղաքականությանը։ Հայկական ահաբեկչության, ծայրահեղականության, ագրեսիվ անջատողականության և ռասայական խտրականության բոլոր ձևերի ու դրսևորումների դեմ պետք է պայքարել վճռականորեն՝ առանց երկակի ստանդարտների կիրառման։ Հայաստանի նման քայլերը կասկածի տակ են դնում այն «անկեղծությունն» ու «բարի կամքը», որ այս երկիրը հայտարարում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների առնչությամբ։ Խաղաղության և հաշտեցման ճանապարհն անցնում է նրանց սխալների և հանցագործությունների ճանաչման միջով»,- ընդգծվում է հայտարարության մեջ։