Իլհամ Ալիևը և Էրդողանը կքննարկեն Մոնիտորինգի կենտրոնը
 Իլհամ Ալիևը և Էրդողանը կքննարկեն Մոնիտորինգի կենտրոնը
18:55     08 12 2020    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքու կատարելիք այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կքննարկի երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաեւ Ղարաբաղում վերջին իրավիճակը:

Այս մասին հայտնում է «TRT Haber»-ը, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Նշվել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է թուրք-ռուսական մոնիտորինգի համատեղ կենտրոնի ստեղծման հարցը: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համատեղ ձեռնարկվելիք քայլերը:

Նշենք, որ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 9-ին կայցելի Ադրբեջան:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև   Էրդողան  


Լրահոս