Զախարովա. Մենք դա թողնում ենք Հայաստանի ղեկավարության խղճին...
  Զախարովա.  Մենք դա թողնում ենք Հայաստանի ղեկավարության խղճին...
09:14     17 03 2023    
Հայաստանի ղեկավարության հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որը որդեգրվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովում` ԵՄ հովանու ներքո։ Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում Ղարաբաղի ճակատագրի համար երրորդ երկրներին պատասխանատվության ենթարկելու փորձը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե Ռուսաստանը հանդիսանում է Ղարաբաղի «անվտանգության երաշխավորը»։

Զախարովան նշել է, որ ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են այս տարածքում կայուն իրավիճակ պահպանելու համար։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ եռակողմ հայտարարության մեջ շարադրված են կողմերի բոլոր պարտավորությունները. «Մեր կողմի բոլոր պարտավորությունները հստակ շարադրված են, և դրանք շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։ Պարզապես պետք է բացել այս փաստաթուղթը և տեսնել, թե ինչ պարտավորություններ է կրում մեր կողմը և ինչ՝ ոչ»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Հայաստան  


Լրահոս