Այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած «Խողովակաշարային երազանքներ. ապագայի էներգետիկ անվտանգությունը» թեմայով կլոր սեղանի ժամանակ, հայտնում է
Zinvor.info-ն:
Պետության ղեկավարը նշել է, որ մինչև 2027 թվականը նախատեսվում է TAP-ով գազի փոխադրումը ներկայիս 11 միլիարդից հասցնել 20 միլիարդ խորանարդ մետրի, իսկ TANAP-ի միջոցով՝ 16 միլիարդից մինչև 31 միլիարդ խորանարդ մետրի:
Հիշեցնելով, որ անցյալ տարվա հուլիսին Բաքվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությամբ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Ադրբեջանի և Եվրամիության միջև էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին, նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ այդ փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանի և Եվրամիության միջև էներգետիկայի ոլորտում համագործակցությունը կշարունակի ընդլայնվել։