Այդ մասին
Zinvor.info-ին հայտնել է Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անար Նաջաֆլին:
Ըստ նրա, ճանապարհի սկիզբը Ֆուզուլիի շրջանի Ահմադբեյլի գյուղն է. «Այս ճանապարհից է սկսվում Հաջիգաբուլ-Բահրամտապա-Մինջիվան մայրուղին: Հորադիզից Մինջիվան հայկական սահման տանող մայրուղու հատվածը օկուպացված էր: Օկուպացիայից ազատագրված այս ճանապարհը լիովին շարքից դուրս է եկել: Այդ տարածքում նոր ճանապարհ կառուցելու անհրաժեշտություն կա: Այս առումով նախապատրաստվում է նախագիծ, որը հնարավոր կդարձնի Հաջիգաբուլի մայրուղուց դեպի Մինջիվանի հայկական սահմանը հարմարավետ տեղափոխվելը: Նախագծման աշխատանքները ընթացքի մեջ են և համապատասխանաբար կներկայացվի կներկայացվեն առաջիկայում: Հաստատվելուց հետո տարածքում աշխատանքներ են նախատեսվում: Ջաբրայիլ, Գուբադլի, Զանգիլան բնակավայրերը գտնվում են այդ ուղղությամբ, և դեպի այս բնակավայրեր մուտքի ճանապարհները սկսվում են այս մայրուղուց: Մայրուղու վերակառուցումը մեծ նշանակություն ունի: Այսպիսով, ճանապարհը տարածվում է դեպի Հայաստանի սահման, և եթե ապագայում դեպի Նախչըվան միջանցք լինի, որը հատում է Հայաստանի սահմանը, այն կսկսվի այս տարածքից »:
Նաջաֆլին նշել է, որ աշխատանքները կիրականացվեն Կալբաջարի, Աղդամի և Լաչինի ուղղությամբ `համաձայն Նախագահի հանձնարարականի. «Աշխատանքները կսկսվեն քաղաքային կենտրոններում, ներառյալ բնակավայրերը: Բոլոր ազատագրված բնակավայրերում կվերականգնվեն ճանապարհները»:
Նշենք, որ Նախագահ Իլհամ Ալիևը երեկ կարգադրություն են ստորագրել Ահմադբեյլի-Ֆուզուլի-Շուշա մայրուղու նախագծման և կառուցման միջոցառումների մասին:
Կարգադրության համաձայն՝ Ադրբեջանի պետական ավտոմոբիլային ճանապարհների գործակալությանը 50 մլն մանաթ ի սկզբանե հատկացվել է Նախագահի պահուստային ֆոնդից, որը նախատեսված է 2020 թվականի պետական բյուջեում՝ Ահմադբեյլի-Ֆուզուլի-Շուշա 101,5 կիլոմետրանոց մայրուղու նախագծման և կառուցման համար: