Ալիևը՝ անդրծովյան տարածքներում Ֆրանսիայի կատարած հանցագործությունների մասին
  Ալիևը՝ անդրծովյան տարածքներում Ֆրանսիայի կատարած հանցագործությունների մասին
15:48     13 11 2024    
Նոր Կալեդոնիան և Ֆրանսիական Պոլինեզիան ՄԱԿ-ի կողմից հայտարարվել են ինքնակառավարվող տարածքներ։ Դրանով հանդերձ, այդ խնդիրները (գաղութային կանոնները) դեռ պահպանվում են այնտեղ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Զարգացող փոքր կղզի-պետությունների (SIDS) գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ, որն անցկացվել է COP29-ի շրջանակներում։

Ընդգծելով, որ Ֆրանսիական Պոլինեզիայի բնությունը լուրջ դեգրադացիայի է ենթարկվել Ֆրանսիայի կողմից բազմաթիվ միջուկային փորձարկումների արդյունքում, պետության ղեկավարն ասել է, որ Ֆրանսիան է մեղավոր հողերի աղտոտման և կղզիներին հասցված վնասների համար։ Իսկ եթե հաշվի առնեք օկուպացիայի ժամանակ Ֆրանսիայի կողմից Ալժիրում իրականացված 17 միջուկային փորձարկումները, ապա կարող եք պատկերացնել, թե որքան վնաս է հասցվել մեր մոլորակի էկոհամակարգին։

Խոսելով անդրծովյան տարածքներում կատարվող հանցագործությունների մասին՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ Մակրոնի ռեժիմի կողմից ղեկավարվող Ֆրանսիան վերջերս խախտել է մարդու իրավունքները, այդ թվում՝ Նոր Կալեդոնիայում օրինական ցույցերի ժամանակ բազմաթիվ քաղաքացիների սպանել և վիրավորել։

Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ֆրանսիա  


Լրահոս