Այս մասին, ըստ
Zinvor.info-ն, ասված է Х սոցցանցում Հաջիևի հրապարակման մեջ:
«Ցավում եմ, որ Politico-ն Ադրբեջանից ներողություն խնդրելու և իր կեղծ հոդվածը հետ կանչելու փոխարեն շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ մոլորեցնելով եվրոպական և համաշխարհային հանրությանը։
Մինչդեռ, Politico-ի հոդվածում հղում կա ադրբեջանական լրատվամիջոցներին, որոնք ներկայացնում են պաշտոնական տվյալներ այն մասին, որ «Ադրբեջանն այս տարի Ռուսաստանից ներկրել է 141,6 միլիոն խորանարդ մետր գազ»։
Փաստը, որին դուք վկայակոչում եք, հանդիսանում է փոխանակման օպերացիա, այլ ոչ թե ներմուծում: Նման սեզոնային փոխանակումներ տեղի են ունենում հարևան պետությունների միջև, և դա նորմալ է։ Ափսոսում եմ, որ հոդվածում տարբերություն չի դրվում սվոպի և ներմուծման միջև:
«Հարավային գազային միջանցքը», որը մատակարարում է ԵՄ շուկաները, միացված է միայն ադրբեջանական գազի հանքավայրերին, այլ ոչ թե ավելի լայն ադրբեջանական գազային համակարգին», - հայտարարել է Եվրահանձնաժողովի էներգետիկ հարցերով ներկայացուցիչ Թիմ Մաքֆին։
ԵՄ ներկայացուցչի հայտարարությունը լիովին համապատասխանում է իրականությանը, և մենք համաձայն ենք դրա հետ։
Ուստի Ադրբեջանը 2024 թվականին գազ չի ներկրել Ռուսաստանից։ Վերջակետ:
Politico-ն մութ սենյակում անհաջող փնտրում է սև կատու՝ իմանալով, որ այն այնտեղ չէ։ Կա ադրբեջանական մի ասացվածք. «Սուտասանին պետք է հետապնդել մինչև վերջ»,- գրել է Հաջիևը:
Zinvor.info