Բաքվում կքննարկեն Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը
 Բաքվում կքննարկեն Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը
11:55     25 11 2024    
Դեկտեմբերի 5-ին և 6-ին Բաքվում տեղի կունենա՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի (ԱԱՀ) 2-րդ միջազգային համաժողովը՝ «Վերադարձի իրավունքը. արդարության խթանում՝ Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար» թեմայով։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, համաժողովին ակնկալվում է՝ ավելի քան 100 օտարերկրյա մասնակիցների մասնակցություն 51 երկրներից։

Միջոցառումը կանդրադառնա՝ Հայաստանից արևմտյան ադրբեջանցիների բռնի արտաքսման պատմությանը, կքննարկվի նրանց վերադարձի իրավունքի իրավական հիմքերը, մշակութային ժառանգության վերականգնման հարցերը և այդ ոլորտում դիվանագիտական ջանքերը։

Միջոցառման մշակութային ծրագիրը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս