Ալիև. Ղարաբաղում անջատողականների հետքն անգամ չի մնացել
  Ալիև. Ղարաբաղում անջատողականների հետքն անգամ չի մնացել
15:35     08 11 2024    
Մենք օկուպացիայից ազատագրեցինք Աղդամի, Քելբեջարի և Լաչինի շրջանները՝ առանց մեկ կրակոց արձակելու։ Նպատակասլաց ու մտածված քաղաքականության և դրանից հետո ձեռնարկված վճռական քայլերի արդյունքում մենք զգալիորեն ամրապնդեցինք մեր քաղաքական, ռազմավարական և ռազմաստրատեգիական դիրքերը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում։

Նշելով, որ Ղարաբաղում և Հայաստանում անջատողական խմբավորման և նրանց թիկունքում կանգնածների ճակատագիրը պարզ դարձավ այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերահսկողություն ապահովեց կարևոր բարձունքների վրա, պետության ղեկավարն ընդգծել է, որ նրանց ընտրության հնարավորություն է տրվել, սակայն նրանք այդուհանդերձ ճիշտ որոշում չեն կայացրել. «2023 թվականի սեպտեմբերին, ընդամենը մի քանի ժամում, հակաահաբեկչական գործողությունը հերթական դաս տվեց. Նրանց: Արդյունքում մեկընդմիշտ վերջ դրվեց անջատողականությանը։ Իսկ հիմա Ղարաբաղի հողի վրա անջատողականների հետքն անգամ չի մնացել»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ղարաբաղ  


Լրահոս