Յաշար Գյուլեր. Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը կապահովի կայունությունը Կովկասում
  Յաշար Գյուլեր.  Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը կապահովի կայունությունը Կովկասում
17:29     26 11 2024    
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կապահովի հանգստություն և կայունություն Կովկասյան տարածաշրջանում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը խորհրդարանի պլանավորման և բյուջետային հանձնաժողովում 2025 թվականի պաշտպանության նախարարության բյուջեի քննարկման ժամանակ։

Նա ընդգծել է Բաքվի և Երևանի միջև լայնամասշտաբ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև ահաբեկչության դեմ պայքարում գրանցված հաջողությունների մասին՝ նշելով, որ Թուրքիայի Զինված ուժերի հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում միայն այս տարվա սկզբից տարածաշրջանում վնասազերծվել է արգելված կազմակերպությունների 2654 զինյալ։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին թուրքական բանակը փոխել է ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունը։ «Կարճաժամկետ հարվածները՝ հստակ սահմանված թիրախների ցանկով, փոխարինվել են լայնածավալ գործողություններով՝ առանց կանխորոշված ժամկետների։ Նման ռազմավարությունը հնարավորություն տվեց հզոր հարված հասցնել ահաբեկչական կազմակերպություններին, հատկապես PKK-ին»,- ասել է Գյուլերը՝ ընդգծելով Թուրքիայի դեմ ահաբեկչության սպառնալիքն ամբողջությամբ վերացնելու վճռականությունը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս