Ալիևը COP29-ում. Ադրբեջանը վերականգնեց արդարությունն ու իր ինքնիշխանությունը
  Ալիևը COP29-ում. Ադրբեջանը վերականգնեց արդարությունն ու իր ինքնիշխանությունը
15:51     12 11 2024    
Չնայած Հայաստանի կողմից գրեթե երեսուն տարի շարունակ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի 20 տոկոսի օկուպացմանը և մոտ մեկ միլիոն ադրբեջանցիների վտարմանը իրենց նախնիների հողերից, մենք կարողացանք կառուցել հզոր երկիր, ապահովել տնտեսություն և վարել անկախ քաղաքականություն։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նոյեմբերի 12-ին Բաքվում COP29-ի ղեկավարների գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ իր ելույթում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Չորս տարի առաջ մենք պատմական հաղթանակ տոնեցինք Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Մեկ տարի առաջ մենք լիովին վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան, որոնք թղթի վրա մնացին 30 տարի։ Մենք ինքներս կյանքի կոչեցինք այդ բանաձևերը։ Մենք վերականգնեցինք միջազգային իրավունքը, արդարությունը և վերջ դրեցինք հայկական օկուպացիային»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   COP29  


Լրահոս