Ալլահշուքյուր Փաշազադեն խաղաղության կոչ է արել
 Ալլահշուքյուր Փաշազադեն խաղաղության կոչ է արել
10:34     27 11 2024    
Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄՎ) նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հանդես է եկել՝ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում պատերազմների հետ կապված կոչով:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, կոչը հնչել է Պորտուգալիայի Կաշկաիշ քաղաքում՝ «Միասնություն աշխարհում. վստահության վերականգնում, ապագայի վերաիմաստավորում» թեմայով՝ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ հոբելյանական գլոբալ ֆորումում Փաշազադեի ելույթի շրջանակներում:

Նա նշել է, որ հանդես է գալիս Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտությունների կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի բանաձևերի համապատասխան։

ԿՄՎ-ի նախագահը ընդգծել է հրադադարի և խաղաղության վերականգնման կարևորությունը։

Ա.Փաշազադեն նշել է՝ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի նախաձեռնությունների շրջանակներում խաղաղությանը նպաստելու համար՝ կրոնական առաջնորդների մասնակցությամբ համագործակցության հարթակներ ստեղծելու անհրաժեշտությունը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալլահշուքյուր-Փաշազադե  


Լրահոս