Քաղաքագետ Դանիելյան. Հայաստան ուղարկված ԵՄ առաքելությունը լինելու է կիսառազմական կառույց
  Քաղաքագետ Դանիելյան.  Հայաստան ուղարկված ԵՄ առաքելությունը լինելու է կիսառազմական կառույց
14:01     30 01 2023    
Հայաստան ուղարկված ԵՄ դիտորդական առաքելությունը (EUMA) իրականում լինելու է կիսառազմական կառույց։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հայկական լրատվամիջոցներին հղումով, այս մասին հայտարարել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Առաքելության հրամանատարը մի մարդ է, ով երկար տարիներ աշխատել է Իրաքում: Առաքելության բոլոր 100 անդամները, ովքեր կուղարկվեն Հայաստան, իրականում կլինեն հատուկ ծառայությունների աշխատակիցներ, կամ զինվորականներ, թեև առաքելությունը ներկայացված է որպես քաղաքացիական։ Կձևավորվի առաքելությանը սպասարկող ենթակառուցվածքը։ Ընդ որում, դրանք հիմնականում տեղակայվելու են Սյունիքի մարզում (Զանգեզուր - խմբ.):

Եվ այս ամենը տեղի է ունենում Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընդհանուր լարվածության և Գերմանիայի արտգործնախարարի հայտարարության ֆոնին, այն մասին, թե «ԵՄ-ն պայքարում է Ռուսաստանի դեմ»։ Ռուսական կողմը՝ ի դեմս արտգործնախարար Սերգեյ Լավրովի, արդեն հայտարարել է, որ առաքելությունն անընդունելի է համարում և այն չի բխում հակամարտող կողմերի շահերից։ Դրանից հետո ԱԳՆ-ն առանձին հայտարարություն է տարածել առաքելության հարցի վերաբերյալ։

Այժմ ԵՄ-ում տեսնում ենք ԵՄ-ի, իսկ իրականում ԱՄՆ-ի ներկայությունը, որը որոշ չափով հանդիսանում է կիսառազմական ներկայություն, Սյունիքում կա նաև ռուսական ռազմաբազա և հենակետեր, մենք տեսնում ենք Իրանի դիրքորոշումը, որը նշում է, որ չի հանդուրժի սահմանների փոփոխությունները և օտարերկրյա ռազմական ներկայությունը իր սահմաններին»,- հայտարարել է նա Հայեցակարգային հարթակի եթերում՝ մատնանշելով բոլոր այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և Իրանի հետ՝ առաքելության ուղարկման լույսի ներքո։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ԵՄ  


Լրահոս