Երևանը դիտարկում է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ղեկավարների հանդիպման գաղափարը
Երևանը դիտարկում է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ղեկավարների հանդիպման գաղափարը
18:39     20 01 2023    
Երևանը դիտարկում է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպում անցկացնելու գաղափարը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում: Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե` Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում: Այժմ շրջանառվում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետների և Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը», - ասել է Միրզոյանը:

Հայկական կողմը, նրա խոսքով, այժմ պատրաստ է նման հանդիպման։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան   Վրաստան  


Լրահոս