Այս մասին, ըստ
Zinvor.info-յի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում՝ «Եվրասիական միջին միջանցք. ճանապարհից դեպի մայրուղի» թեմայով պանելային հանդիպման ժամանակ։
«Ես բարձր եմ գնահատում իմ ընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերը, ով կազմակերպել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, որին միացել է նաև վրացի գործընկերը։ Մեր առաջարկն էր՝ Վրաստանում կազմակերպել առաջնորդների հանդիպում, քանի որ Վրաստանը պատմականորեն միշտ եղել է այն վայրը, որտեղ հանդիպել են բոլոր հարևանները։ Բայց Հայաստանը պատրաստ չէ դրան։ Սա հնարավոր ռիսկերից մեկն է։ Եթե կովկասյան երեք երկրները միավորեն իրենց ջանքերը՝ էներգետիկայի, տրանսպորտի, անվտանգության, կայունության, սահմանների սահմանազատման ոլորտում, ապա տարածաշրջանը կդառնա շատ ավելի անվտանգ»,- ասել է պետության ղեկավարը։