Իրանում կալանավորված Ֆարիդ Սաֆարլին վերադարձվել է հայրենիք
  Իրանում կալանավորված Ֆարիդ Սաֆարլին վերադարձվել է հայրենիք
10:51     21 01 2025    
Ադրբեջանի նախագահի հանձնարարության համաձայն՝ 2023 թվականին Իրանում կալանավորված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Սաֆարլի Ֆարիդ Գաբիլ օղլուն՝ միջազգային իրավական համագործակցության շրջանակներում այս տարվա հունվարի 18-ին վերադարձվել է Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Արտաքին գործերի նախարարության և Պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ։

«Բուժզննում անցնելուց հետո, Ֆարիդ Սաֆարլին վերամիավորվել է ընտանիքի հետ։ «Երկրի սահմաններից դուրս Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները կշարունակվեն նաև ապագայում»,- ասված է հայտարարությունում։


Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս