Թուրքիայի ՊՆ-ն՝ հունվարի 20-ի դեպքերի մասին. Մենք չենք մոռացել և չենք մոռանա
 Թուրքիայի ՊՆ-ն՝ հունվարի 20-ի դեպքերի մասին.  Մենք չենք մոռացել և չենք մոռանա
16:44     20 01 2025    
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը ողբերգական իրադարձությունների 35-րդ տարելիցին հարգել է հունվարի 20-ի զոհերի հիշատակը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, գերատեսչությունը սոցցանցերում տարածել է հետևյալ գրառումը։

«Հարգում ենք սև հունվարի ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհված մեր եղբայրների հիշատակը։ Մենք շարունակելու ենք միասնություն պահպանել մեր ադրբեջանցի եղբայրների հետ ինչպես լավ, այնպես էլ վատ օրերին՝ հավատարիմ մնալով «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին։ Մենք չենք մոռացել և չենք մոռանա», - ասվում է հրապարակման մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   ՊՆ  


Լրահոս