Այդ մասին, ըստ
Zinvor.info-յի, նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ հունվարի 7-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
Ընդգծելով, որ սորոսականները փաստացի կորցնում են իրենց դիրքերը, պետության ղեկավարն ասել է, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի դա։ «Պետք է հաշվի առնի, որ Մերձավոր Արևելքում նրանց մերձավոր դաշնակցի՝ Ասադի դիկտատուրան արդեն նետվել է պատմության աղբանոցը, և դա շարունակվելու է, ուստի թող նա ճիշտ քայլ ձեռնարկի։ Մենք՝ Ադրբեջանը, նրանց համար վտանգի աղբյուր չենք։ Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում, և թող նրանք չխանգարեն մեզ։ Նրանք չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Զանգեզուրի միջանցքը պետք է և բաց կլինի. Որքան շուտ հասկանան նրանք դա, այնքան լավ»,- հավելել է նախագահը։