Այս մասին, ըստ
Zinvor.info-յի, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում՝ «Եվրասիական միջին միջանցք. ճանապարհից մինչև մայրուղի» թեմայով պանելային նիստում։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ կարևոր է աշխատել նաև տրանսպորտի և ոչ միայն Արևելք-Արևմուտք, այլև Արևմուտք-Արևելք երթուղու առավելությունների ուղղությամբ։ «Առայժմ մեծ ուշադրություն է դարձվում նրան, թե ինչպես ապրանքները Չինաստանից, Կենտրոնական Ասիայից հասցնել Եվրոպա։ Բայց պետք է մտածել նաև հակառակ ուղղությամբ ապրանքներ տեղափոխելու մասին։ Դա անելու համար, իհարկե, հակառակ ուղղությամբ բիզնես միջավայրը նույնպես պետք է համահունչ լինի մեր նպատակներին»,- ասել է նախագահը։