Իլհամ Ալիև. Մեր քաղաքականությունը միշտ հիմնված է եղել համագործակցության վրա
  Իլհամ Ալիև.  Մեր քաղաքականությունը միշտ հիմնված է եղել համագործակցության վրա
11:03     19 01 2023    
Կարծում եմ, որ տարբեր երկրների հավակնությունները, այսպես կոչված առաջնորդության համար պայքարը թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում, և սեփական ներուժի ոչ ճիշտ գնահատումը, գործընկերների կամ հակառակորդների թերագնահատումը դժվարացնում են համագործակցությունը։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ընդգծելով, որ դա հանգեցնում է անվստահության, լարվածության և պատերազմների՝ պետության ղեկավարը հավելել է. «Մեր քաղաքականությունը միշտ հիմնված է եղել բառի բուն իմաստով համագործակցության վրա, քանի որ մենք համոզված ենք, որ միայն համագործակցությունն է հաջողության գրավականը։ Որքան շատ տաս, որքան շատ օգնես, այնքան ավելի շատ կստանաս: Աշխարհն այդպես է կառուցված»:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս