Այս մասին, ըստ
Zinvor.info-յի, նախագահ Իլհամ Ալիևն ասել է չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նշելով, որ կան բազմաթիվ գործիքներ՝ ավելի լավ կենսապայմաններ ապահովելու համար, Ադրբեջանի նախագահն ընդգծել է. «Առաջին հերթին պետք է պատշաճ վարքագիծ դրսևորել ժողովրդի հետ, այնուհետև նրանք ձեզ կաջակցեն և կվստահեն։ Այսպիսով, ինչ վերաբերում է մեր նախաձեռնած ծրագրերին, դրանք բոլորն էլ իրականացվել են։ Ադրբեջանում ոչ ոք չի կարող ասել ու ապացուցել, որ ժամանակին ծրագիր է ընդունվել, որը հետո մնացել է չիրականացված»։
«Ես պատասխանատու եմ իմ յուրաքանչյուր խոսքի համար, որ ասել եմ իմ նախագահության ընթացքում մոտ քսան տարի: Իսկ մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից մեկը երկու տարի առաջ օկուպացված տարածքների ազատագրումն էր։ Սա իսկապես պատմական ձեռքբերում է։ Թերևս պատմական ամենակարևոր ձեռքբերումը»,- հավելել է պետության ղեկավարը։