Ադրբեջանցին նշանակվել է ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավար
Ադրբեջանցին նշանակվել է ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավար
14:00     09 01 2023    
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղակայված ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գործակալության ծրագրերի մենեջեր Վուգար Ալլահվերդիևը նոր պաշտոն է ստացել։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նա նշանակվել է Մանիլայում (Ֆիլիպիններ) Հարավարևելյան Ասիայի հարցերով ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար։

Ալլահվերդիևն իր կարիերան սկսել է 2006 թվականին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Բաքվի գրասենյակում, 2014 թվականին Նյու Յորքում կազմակերպության քարտուղարությունում աշխատել է որպես երիտասարդության հարցերով դեսպանի խորհրդական, իսկ 2021 թվականից աշխատել է Ահաբեկչության դեմ պայքարի գործակալությունում:
Zinvor.info

Հեշթեգներ. ՄԱԿ   Ադրբեջան  


Լրահոս