Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. Հայ բնակիչների «շրջափակման» մասին պնդումները լիովին անհիմն են
  Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար.  Հայ բնակիչների «շրջափակման» մասին պնդումները լիովին անհիմն են
20:35     30 12 2022    
Պնդումներն այն մասին, թե Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը փակելու արդյունքում հայ բնակիչներն ընկել են «շրջափակման մեջ», որը տարածաշրջանում «մարդասիրական աղետ» է առաջացրել, լիովին անհիմն են։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին դեկտեմբերի 30-ին՝ Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեինսալուի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ջ.Բայրամովն իր գործընկերոջն ասել է, ո տրանսպորտային միջոցները անարգել անցնում են ճանապարհով։

Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է նաև, որ ճանապարհով հայ բնակչության ազատ տեղաշարժի համար խոչընդոտներ չկան, և չնայած ակտիվիստների հայտարարություններին՝ հայ բնակիչներին անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու մտադրության մասին, իրենց, որպես տեղի հայերի ղեկավարներ ներկայացնող անձինք, խոչընդոտներ են ստեղծում բնակչության ճանապարհից օգտվելու համար։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս