Էլիսոն Հուքերը այցելել է Բաքվում Նահատակների ծառուղի
 Էլիսոն Հուքերը այցելել է Բաքվում Նահատակների ծառուղի
11:38     20 11 2025    
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերը այցելել է Բաքվում Նահատակների ծառուղի։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը։

Տեղեկատվության համաձայն՝ ամերիկացի դիվանագետը խորին հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակին։

Դեսպանատան հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հուքերը հարգանքի տուրք է մատուցել իրենց արժեքները պաշտպանելու համար՝ իրնց կյանքը զոհաբերած բոլոր մարդկանց հիշատակին։ Դիվանագետը խորին ցավակցություն է հայտնել՝ հակամարտության արդունքում իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին և մարդկանց։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս