Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերին
 Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերին
18:12     19 11 2025    
Նոյեմբերի 19-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում հանգամանալից մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության ներկա վիճակի և հեռանկարների, ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության վերաբերյալ։

Կողմերը գոհունակությամբ նշել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները և ընդգծել համատեղ ջանքերի կարևորությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համար։

Շեշտվել է տարածաշրջանային կայունության, էներգետիկ անվտանգության և տրանսպորտային միջանցքների ընդլայնման ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությունը։

Այս համատեքստում Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Բաքվի շահագրգռվածությունը Թրամփի երթուղու նախագծի աշխատանքների արագացման հարցում, որը կիրականացվի ԱՄՆ-ի կողմից՝ Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապ ապահովելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս