Ադրբեջանի նախագահը ստորագրել է զորակոչի հերթական հրամանագիրը
  Ադրբեջանի նախագահը ստորագրել է զորակոչի հերթական հրամանագիրը
17:42     20 11 2025    
Նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2026-ի հունվարի 1-30-ը քաղաքացիների պարտադիր զինծառայության զորակոչելու և զորացրելու մասին:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։

2026 թվականի հունվարի 1-30-ը պարտադիր զինծառայության են զորակոչվում 18-ը լրացած, 2008-ին ծնված, ինչպես նաև մինչև 35 տարեկան՝ 1996-2007-ին ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները, որոնք չունեն տարկետման իրավունք և դեռևս չեն ծառայել կամ ազատված չեն ԱՀ ԶՈՒ զինծառայությունից։

Համաձայն ԱՀ «Զինվորական պարտավորվածության և զինծառայության մասին» օրենքի 38.1.1 հոդվածի՝ 2026-ի հունվարի 1-30-ը պարտադիր զինծառայության ժամկետը լրացած քաղաքացիները կհամալրեն պահեստազորը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ