Zinvor.info-յի փոխանցմամբ, ֆորումը միավորել է՝ D-8 անդամ երկրների համապատասխան գործակալությունների և առաջատար մեդիա ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչների և փորձագետների։
Միջոցառման սկզբում նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը ընթերցել է՝ նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը ֆորումի մասնակիցներին։
Նշենք, որ ֆորումի շրջանակներում նախատեսվում է՝ «Պատասխանատու լրագրություն և թվային նորարարություն» և «Ռազմավարական հաղորդակցություն և ճգնաժամերի կառավարում» թեմաներով պանելային նիստերի անցկացումը, ինչպես նաև աշխատաժողով՝ «Մեդիա էթիկան թվային աշխարհում. տեխնոլոգիաներ, միտումներ և նարտիվներներ» թեմաներով։
Ֆորումին մասնակցում են մոտ 150 հյուրեր, այդ թվում՝ 71 օտարերկրյա պատվիրակ ութ երկրներից և D-8 քարտուղարությունից։