Ադրբեջանը և Քենիան քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
 Ադրբեջանը և Քենիան քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
09:51     20 11 2025    
Պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Քենիայում։

Պաշտպանական արդյունաբերության նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ պատվիրակությանն ընդունել է Քենիայի նախագահ Ուիլյամ Սամոի Ռուտոն։

Հանդիպմանը գոհունակություն է հայտնվել՝ երկու երկրների միջև դինամիկ զարգացող հարաբերություններից՝ ընդգծվել է, որ բարձր մակարդակի փոխայցելությունները, քաղաքական երկխոսությունը և միջգերատեսչական շփումները նպաստում են երկկողմ կապերի զարգացմանը։

Այցի ընթացքում Վուգար Մուստաֆաևը հանդիպել է նաև՝ Քենիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Չարլզ Կահարիրիի հետ, որի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները։

Նախարարը պատմել է՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության հաջողությունների, միջազգային համագործակցության և երկու տարին մեկ անցկացվող ADEX միջազգային պաշտպանական ցուցահանդեսի մասին: Նա նաև իր զրուցակցին տեղեկացրել է՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացվող լայնածավալ վերականգնման, վերակառուցման և մարդասիրական ականազերծման աշխատանքների մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Քենիա  


Լրահոս