Հինգ տարի առաջ ազատագրվել է Աղդամը
  Հինգ տարի առաջ ազատագրվել է Աղդամը
10:25     20 11 2025    
Ինչպես փոխանցում է Zinvor.info-ն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանական բանակի հակահարձակողական գործողությունները ավարտվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին։

Ադրբեջանական բանակը Հայրենական պատերազմի 44 օրվա ընթացքում օկուպացիայից ազատագրեց ավելի քան 300 բնակավայրեր, ինչպես նաև Աղդերեի, Մուրովդաղի և Զանգիլանի ուղղությամբ ռազմավարական կարևոր բարձունքներ։

Նոյեմբերի 8-ին Շուշան օկուպացիայից ազատագրվելուց հետո՝ Հայաստանը, գիտակցելով պատերազմում իր պարտությունը՝ ստիպված եղավ ստորագրել կապիտուլյացիայի մասին ակտը։

Նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն ստորագրեցին։

Հայտարարության 2-րդ կետի համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին Աղդամ քաղաքը և Աղդամի շրջանի օկուպացված մասը վերադարձվեց Ադրբեջանի Հանրապետությանը, դրանով վերջ դրվեց Աղդամի 27 ամյա օկուպացիային։

Հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 25-ին օկուպացիայից ազատագրվեց Քելբեջարի շրջանը, իսկ դեկտեմբերի 1-ին՝ Լաչինի շրջանը։ Ադրբեջանը առանց կորուստների հասավ՝ Աղդամի, ինչպես նաև Քելբեջարի և Լաչինի շրջանները ազատագրմանը։

2020 թվականի նոյեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Աղդամի շրջանի ազատագրման հետ կապված ուղերձով դիմեց ժողովրդին։ Իր ուղերձում նախագահը նշեց, որ օկուպացիայից Աղդամի շրջանի ազատագրումը հնարավոր դարձավ՝ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքում։

Աղդամի ազատագրումը անվանելով պատմական իրադարձություն՝ պետության ղեկավարը նշեց, որ շրջանի 73 տոկոսը 27 տարի գտնվում էր օկուպացիայի տակ։
Zinvor.info

Հեշթեգներ. Աղդամ   Ադրբեջան  


Լրահոս