Զախարովան՝ Փաշինյանին. Խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի է
  Զախարովան՝ Փաշինյանին.  Խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի է
16:02     22 12 2022    
ՌԴ խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը Ղարաբաղում:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ռուսական մամուլին, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ խոսելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին, հայտարարել էր, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը դե–ֆակտո չի կատարում եռակողմ փաստաթղթում (միջանցքի նկատմամբ վերահսկողության մասով) ամրագրված իր պարտավորությունները։

«Կարող եմ ասել հակառակը։ ՌԴ խաղաղապահներն իրենց առաքելությունը կատարում են... Քայլեր են ձեռնարկվում, աշխատանք է տարվում», – ասել է Զախարովան։

Նրա խոսքով` նախկինում ևս եղել են սրացման դեպքեր, կողմերը միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցրել, հենց ՌԴ խաղաղապահներն են ամեն բան արել իրավիճակը կայունացնելու համար, և նրանց մոտ ամեն ինչ ստացվել է։

Այդ պատճառով, Զախարովայի խոսքով, ՌԴ խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի է։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Փաշինյան  


Լրահոս