Երևանի մամուլի ակումբի նախագահ. Երևանը պետք է երկխոսություն հաստատի Բաքվի հետ
  Երևանի մամուլի ակումբի նախագահ.  Երևանը պետք է երկխոսություն հաստատի Բաքվի հետ
14:27     19 12 2022    
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հայտարարել է, որ Հայաստանին անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն հաստատել Ադրբեջանի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին նա ասել է՝ հայկական AliQ Media հրատարակության լրագրողի հետ հարցազրույցում։

«Ես վստահ եմ, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը պետք է ձգտի ուղիղ երկխոսություն հաստատել Ադրբեջանի հետ՝ փոխադարձ վստահության հիման վրա, որպեսզի Ադրբեջանում տեսնեն, որ եթե ինչ-որ զիջումներ արվում են, դա չի արվում ի շահ Ռուսաստանի, այլ Հայաստանի և Ղարաբաղի շահերի: Ես համարում եմ, որ մենք ունենք նման հնարավորություններ։

Մնում է միայն փոխվստահության մթնոլորտ ստեղծել։ Այստեղ շատ բան կախված է այն մարդկանցից, ովքեր մասնակցում են միջազգային քաղաքականության իրականացմանը»,- հայտարարել է Նավասարդյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Երևան  


Լրահոս