Խաղաղության պայմանագրի փոխարեն Հայաստանը դիտարկում է շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարավորությունը. Փաշինյան
 Խաղաղության պայմանագրի փոխարեն Հայաստանը դիտարկում է շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարավորությունը.  Փաշինյան
09:24     17 11 2022    
Սահմանների սահմանազատման գործընթացը կարող է տևել մի քանի տարի, այդ իսկ պատճառով Հայաստանը դիտարկում է խաղաղության պայմանագրի փոխարեն Ադրբեջանի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարավորությունը։ Այս մասին կ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան - կառավարություն հարցուպատասխանի ժամին, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով, մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը դելիմիտացիա անելն իրատեսական չէ:

Դրա համար էլ Հայաստանը իր լուծումն է առաջարկում այս խնդրին. - «Զորքերի հետքաշման սխեմայով մենք առաջարկում ենք վերցնել ուղղակի 1990 թվականին փաստացի գոյություն ունեցածը, զորքերի հայելային հետքաշում իրականացնել, մոնիտորինգի մեխանիզմ ստեղծել, զորքեր ընդհանրապես սահմանային հատվածում չունենալ, այդ ամբողջ հատվածը հանձնել սահմանապահ ծառայությանը, էս թեման առնվազն սահմանի գծի մասին պատկերացումը ֆիքսել, նոր հանգիստ պայմաններում գնալ դելիմիտացիայի գործընթացի, որը իսկապես կարող է շատ երկար տարիներ տևել»։

ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ շրջանակային համաձայնագիրը ֆիքսելու է ստեղծված իրավիճակը՝ առանց մանրամասների լուրջ ճշգրտման։ Փորձը ցույց է տալիս, որ դետալացման փորձը կարող է հանգեցնել բանակցություններում դժվարությունների առաջացմանը, հավելել է Փաշինյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս