Լուկաշենկո. Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն ավարտվել է, և պարզ է, թե ինչով է ավարտվել
|
|
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ նոյեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
|
Պետության ղեկավարը արտահայտվել է այդ և ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակին առնչվող այլ հարցերի շուրջ, և պատմել է Բելառուսի դիրքորոշման սկզբնաղբյուրների մասին, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
«Այս հակամարտությունը (Հայաստանի և Ադրբեջանի միջև) պետք է ավարտել: Եվ Աստված չանի, մենք դեռ հրահրենք տաջիկա-ղրղզական սահմանին հակամարտությունը։ Սա նույնպես անընդունելի է։ Պետք է վերջացնել դա: Սա գործ չէ, որ ՀԱՊԿ շրջանակներում մենք չենք կարող դադարեցնել այդ հակամարտությունները։ Մենք պետք է այդ հարցերը լրջորեն քննարկենք ՀԱՊԿ հերթական նստաշրջանում»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Նրա խոսքով, բելառուսական կողմը նախաձեռնել է ՀԱՊԿ-ի աշխատանքի շրջանակներում մի շարք հարցեր, որոնք այդ թվում նաև վերաբերվում են զանգվածային լրատվական միջոցներին, ճգնաժամային իրավիճակների կանխատեսմանը և արձագանքմանը։ «Հարցեր շատ են։ Եվ որպեսզի մեզ այնտեղ թղթե վագր կամ այլ բան չանվանեն, մեզ պետք է ակտիվանալ այստեղ։ Դե, եթե ինչ-որ մեկը չի ուզում աշխատել, Աստված իր հետ։ Բայց պետք է աշխատել նրանց հետ, ովքեր ցանկանում են աշխատել ՀԱՊԿ-ում, և մեկընդմիշտ կանգնեցնել այն երկաթբետոնե ցիցը, կամ հենասյունը, որի շուրջ մենք բոլորս կշրջենք ու կպտտվենք և ամբողջ աշխարհին ցույց կտանք, որ կա այդպիսի ռազմաքաղաքական կազմակերպություն: Ահա սրանում է Բելառուսի դիրքորոշումը։ Մենք կողմ ենք դրան։ Բայց առանց որևէ խաղերի ու ներքաղաքական որոշ խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ-ի օգտագործման։ Բոլորի մոտ դրանք կան, բայց մեզ մոտ ՀԱՊԿ-ը դրա համար չի ստեղծվել»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նոյեմբերի երկրորդ կեսին պլանավորվող ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովի նախօրեին նախագահը առաջին հերթին ուշադրություն է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վրա։ «Այնուամենայնիվ, դու ինքդ էս այնտեղ եղել, տեսել ես, թե ինչ է կատարվում։ Եվ Միացյալ շտաբի պետն է աշխատել։ Նրանք, այնուամենայնիվ մասնագետներ են։ Օրինակ, երբ առաջարկվում էր այնտեղ ուղարկել ՀԱՊԿ-ի առաքելություն, ես մտածեցի. իսկ ինչ, մենք այստեղ՝ Բելառուսում, Զասից ուժեղ մարդիկ ունե՞նք։ Նրանք ի՞նչ է, ավելի լավ են հասկանում։ Ոչ միայն այն պատճառով, որ ես ուզում եմ գովել ձեզ: Դուք ներքաշված եք այս գործընթացի մեջ, տեսնում եք, թե այնտեղ ինչ է տեղի ունենում։ Դե ուրեմն դիտեք և զեկուցեք: Ինչու այնտեղ դեռ Բելառուսից, Ռուսաստանից և այլ տեղերից դիտորդներ ուղարկել։ Ի՞նչ կա Ռուսաստանի մերձակայքում հեռազգացության համար», - ասել է պետության ղեկավարը։
Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանը արդեն հանդիսանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում միջնորդ, և դա միանգամայն բավական է. «Պատերազմը ավարտվել է։ Հասկանալի է, թե ինչով է ավարտվել։ Կողմերը որոշել են, որ միջնորդի կարիք ունեն։ Դա սահմանված կարգ է, դասական է: Բնականաբար, դա Ռուսաստանն է։ Դիմել են Ռուսաստանին։ Ռուսաստանն այնտեղ իջեցրել է հարյուրավոր մարդկանց։ Հիշում ենք, թե ինչպես էին ինքնաթիռները թռչում։ Ռուս սահմանապահները, ինչպես ասել է Պուտինը, գտնվում են սահմանի բոլոր հատվածներում։ Եվ Թուրքիայի հետ, Իրանի հետ այնտեղ, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև և այլն։ Դե, էլ ի՞նչ է պետք։ Թող աշխատեն այս ուղղությամբ։ Ես իզուր չէի ասում, որ որոշակի խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են այնտեղ Եվրամիությանը ներքաշել, ինչու են այնտեղ ԵԱՀԿ-ին քարշ տալիս։ Դե ինչո՞ւ։ Դե, հասկանալի է, թե ինչու։ Նրանք այնտեղ ի՞նչ են անելու, եթե այնտեղ արդեն միջնորդ կա։ Եվ դեռ ՀԱՊԿ-ին ներքաշել այնտեղ։ Կարծես ուրիշ անելիք չկա»:
Հեշթեգներ.
Լուկաշենկո
Հայաստան
Ադրբեջան