Օտարերկրյա ճանապարհորդները կայցելեն Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր
 Օտարերկրյա ճանապարհորդները կայցելեն Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր
11:45     29 10 2022    
Այսօր «Թուրքիայի ճանապարհորդների ակումբ» ասոցիացիայի անդամները՝ միջազգային ճանապարհորդները, կայցելեն Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ուղևորության նպատակը «black tourism»-ի («սև տուրիզմ») շրջանակներում օկուպացիայից ազատագրված տարածքներին ծանոթանալն է։

Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր են այցելել հիմնական միջազգային ճանապարհորդները, որոնք համախմբում են համաշխարհային գործարար և զբոսաշրջային էլիտան։ Կազմակերպվել է 4 խմբային ուղևորություն դեպի Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր՝ ճանապարհորդների միջազգային ցանցերի՝ ETIC (Extremal Travelers International Congress), MTP (Most Traveled People), TCC (Travelers Century Club), Nomadmania ակումբների հիմնադիրների, նախագահների և ականավոր անդամների մակարդակով:

Ընդհանուր առմամբ, այս ուղևորություններին մասնակցել են շուրջ 30 երկրներից շուրջ 200 միջազգային ճանապարհորդներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Արևելյան-Զանգեզուր  


Լրահոս