Ալիևը և դե Յոնգը քննարկել են Ադրբեջանի և Նիդեռլանդների միջև համագործակցության հեռանկարները
 Ալիևը և դե Յոնգը քննարկել են Ադրբեջանի և Նիդեռլանդների միջև համագործակցության հեռանկարները
13:30     16 10 2025    
Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ադրբեջանում Նիդեռլանդների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիան դե Յոնգի հավատարմագրերը։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին տեղեկատվությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Իլհամ Ալիևը նշել է երկու երկրների միջև համագործակցության լավ հեռանկարները։ Հիշելով Կոպենհագենում Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆի հետ իր հանդիպումը՝ նախագահն ընդգծել է, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվել են գործընկերության տարբեր ասպեկտներ և պայմանավորվածություն է ձեռք բերվել ամրապնդել համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում։

Դեսպանն Իլհամ Ալիևին է փոխանցել Նիդեռլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի ողջույնը։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել դեսպանին և խնդրել, որ իր ողջույնը փոխանցի Նիդեռլանդների թագավորին և վարչապետին։

Մարիան դե Յոնգը նշել է, որ Նիդեռլանդները մտադիր է զարգացնել սերտ քաղաքական և տնտեսական համագործակցություն Ադրբեջանի հետ և վստահություն է հայտնել, որ այդ համագործակցությունը փոխշահավետ կլինի։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Դե-Յոնգ  


Լրահոս