Ակորդա. Իլհամ Ալիևը պետական այց կկատարի Ղազախստան
  Ակորդա.  Իլհամ Ալիևը պետական այց կկատարի Ղազախստան
14:31     16 10 2025    
Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 20-21-ը պետական այցով կմեկնի Ղազախստան։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը (Ակորդա)։

Այցի ընթացքում տեղի կունենան բարձր մակարդակի բանակցություններ։ Պետությունների ղեկավարները կմասնակցեն նաև Բարձրագույն միջպետական խորհրդի նիստին և ղազախա-ադրբեջանական բիզնես ֆորումին։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ղազախստան  


Լրահոս