Նախագահի հատուկ ներկայացուցիչ. Աղդամ կվերադառնա 900 ընտանիք
  Նախագահի հատուկ ներկայացուցիչ.  Աղդամ կվերադառնա 900 ընտանիք
14:43     16 10 2025    
Հաջորդ ամիս Աղդամ կվերադառնա 900 ընտանիք։

Ըստ Zinvor.info-յի, այս մասին Խանքենդիում կայացած Ադրբեջանի քաղաքաշինության 3-րդ ազգային ֆորումում հայտարարել է Աղդամի, Ֆիզուլիի և Խոջավենդի շրջաններում նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։

Նա նշել է, որ «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է մոտ ապագայում նոր բնակիչներ տեղափոխել Աղդամ:

«Հաջորդ ամիս Աղդամ կվերադառնա առաջին 900 ընտանիքը։ Սա «Մեծ վերադարձ» գործընթացի հերթական փուլն է և լավ լուր մեզ բոլորիս համար», - ընդգծել է Էմին Հուսեյնովը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում վերականգնվել են 16 մայրուղիներ (ընդհանուր 600 կիլոմետր երկարությամբ) և Բաքու-Աղդամ երկաթուղին, իսկ ընդամենը ութ ամսվա ընթացքում շահագործման է հանձնվել մեկ միջազգային օդանավակայան։

Հուսեյնովը նաև հավելել է, որ ազատագրված տարածքներում վերականգնողական և վերակառուցման աշխատանքներն իրականացվում են միասնական գլխավոր պլանի շրջանակներում։

«Մեծ հպարտություն է տեսնել վերջին հինգ տարիների ընթացքում տեղի ունեցած գործընթացները և լինել Ղարաբաղում վերականգնման գործընթացի մասը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Էմին-Հուսեյնով  


Լրահոս