Ռոսբախը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Ադրբեջանի կողմից UN-Habitat-ին կատարված ֆինանսական ներդրումների համար
 Ռոսբախը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Ադրբեջանի կողմից UN-Habitat-ին կատարված ֆինանսական ներդրումների համար
16:54     16 10 2025    
Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ ՄԱԿ-ի մարդկային բնակավայրերի ծրագրի (UN-Habitat) գործադիր տնօրեն Անակլաուդիա Ռոսբախին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Զրույցի ընթացքում նշվել է հյուրի մասնակցության նշանակությունը՝ Խանքենդիում Ադրբեջանի քաղաքաշինության 3-րդ ազգային ֆորումում։ Անակլաուդիա Ռոսբախը հայտարարել է, որ ֆորումը կազմակերպված էր բարձր մակարդակով և ընդգծել է, որ միջոցառմանը կայացել են քաղաքաշինության հարցերի շուրջ շատ արդիական քննարկումներ։

Հանդիպմանը գոհունակությամբ նշվել է, որ UN-Habitat-ի հետ գործընկերության շրջանակներում՝ Ադրբեջանում արդեն անցկացվել են քաղաքաշինության մի քանի ազգային ֆորումներ։ Քննարկվել են Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում լայնածավալ վերականգնման և վերակառուցման աշխատանքները՝ ընդգծելով, որ ազատագրված տարածքներում քաղաքների և գյուղերի կառուցման համար կիրառվում է քաղաքաշինության նոր, ժամանակակից մոդել։

Անակլաուդիա Ռոսբախը երախտագիտություն է հայտնել՝ Ադրբեջանի կողմից UN-Habitat կամավոր ֆինանսական ներդրումների և ծրագրին աջակցության համար: Նա նշել է՝ COP29 համաժողովի Բաքվում հաջողությամբ անցկացումը՝ գոհունակությամբ ընդգծելով, որ միջոցառումը հաջողությամբ ինտեգրեց կլիմայական օրակարգը քաղաքաշինության միջոցառումների հետ՝ հավելելով, որ Ադրբեջանը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով այս ուղղությամբ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՄԱԿ  


Լրահոս